Պեսկովը արձագանքել է ՌԴ-ի խորքերին հարված հասցնելու լուրերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն եթե լինի, դա կնշանակի լարվածության որակական նոր փուլ։


«Եթե նման որոշում իսկապես ձևակերպվել և փոխանցվել է Կիևի վարչակարգին, ապա սա լարվածության որակական նոր փուլ է, և այս հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության առումով որակապես նոր իրավիճակ», - ասել է նա։


«Եթե այդ որոշումը կայացվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին», - միառժամանակ առաջ հայտարարել էր Պուտինը։