Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ մինչ այդ Բրյուսելում այս կիրակի նախատեսված է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։