Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երկուշաբթի Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է G20-ի ղեկավարների գագաթնաժողովը. քննարկվելու են համաշխարհային տնտեսության և քաղաքականության համար չափազանց կարևոր թեմաներ, սակայն վերջնական հռչակագրի ընդունումը կարող է կասկածի տակ լինել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հայտնի է, որ Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել գագաթնաժողովին: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ շատ ջանք է գործադրել, որպեսզի Զելենսկին հրավիրվի Բրազիլիայում G20 գագաթնաժողովին, սակայն չի հաջողվել ցանկալի արդյունքին հասնել, գրում է rbc.ru-ն։
Մինչդեռ Ռուսաստանը միջոցառմանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: