Ռուսաստանի տարածքին հեռահար հրթիռային հարվածների պատասխանը շոշափելի կլինի. Զախարովա

Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքին հեռահար հրթիռներով հարված հասցնելու դեպքում Ռուսաստանի պատասխանը համարժեք և շոշափելի կլինի։ 


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Կիևի կողմից հեռահար հրթիռների կիրառումը մեր տարածքի վրա կնշանակի ԱՄՆ-ի և նրա կամակատարների անմիջական մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին, ինչպես նաև հակամարտության էության և բնույթի արմատական փոփոխում։ Այդ դեպքում Ռուսաստանի արձագանքը կլինի համարժեք և շոշափելի»,- նրա խոսքերն են մեջբերում դիվանագիտական ​​գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Զախարովան հավելել է, որ դեռևս հայտնի չէ՝ տեղեկատվական «լցոնումները» հիմնված են պաշտոնական աղբյուրների վրա, թե ոչ, բայց մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմն առավել սրելու վրա՝ փորձելով հասնել իրենց պատրանքներին, այն է` Մոսկվային ռազմավարական պարտության մատնելուն։


«Սակայն ոչ մի «հրաշք զենք», որի համար «աղոթում են» Զելենսկին և նրա կամակատարները, ի զորու չեն ազդել ռազմական հատուկ գործողությունների ընթացքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։