Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


 

Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր։


 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: