8 ժամով գազազրկված է Աջափնյակ վարչական շրջանի մի մասը

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 19-ին՝ ժամը 10։15-ից դադարեցվել է (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 8 ժամ) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի մի հատվածի, Արզումանյան, Լենինգրադյան, Էստոնական, Հալաբյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: