Նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20-ի գագաթնաժողովում քննարկվել են համաշխարհային անվտանգության, տնտեսության և միջազգային համագործակցության առանցքային հարցեր: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գագաթնաժողովի արդյունքներով հանդես է եկել մի շարք հայտարարություններով:
Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳ նախարարի հնչեցրած հիմնական թեզերը: Ընդսմին, Մոսկվան հույս ունի, որ Արևմուտքում կկարդան ՌԴ-ի նորացված միջուկային դոկտրինն ամբողջությամբ։
«Այսօր մենք պաշտոնապես հրապարակվել ենք միջուկային դոկտրինի հիմունքները։ Այնտեղ ամեն ինչ հաստատված է, արդեն հիմա օրենսդրորեն ամրագրված է այն, ինչ նախագահը մեկ ամիս առաջ հրապարակավ հնչեցրեց։ Հուսով եմ, որ այնտեղ կկարդան այս դոկտրինը. և ոչ այնպես, ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ այնտեղ տեսնելով միայն այն, ինչ իրենց պետք է, այլ դոկտրինն իր ամբողջականությամբ ու փոխկապակցվածությամբ», - ասել է Լավրովը։
G20-ի գագաթաժողովն ավարտվել է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորող Սերգեյ Լավրովն ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային լսարանին դիմել է ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հաստատել է միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի հետևողական դիրքորոշումը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այն անփոփոխ է մնում խորհրդային ժամանակներից, երբ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել:
«Մենք միջուկային զենքը դիտարկում ենք բացառապես որպես զսպման գործիք և խստորեն հետևում ենք միջուկային հակամարտություն թույլ չտալու սկզբունքին», - ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը չի պարունակում Արևմուտքի համար անհայտ որևէ նորամուծություն և համապատասխանում է նման փաստաթղթերի համար սահմանված միջազգային չափանիշներին: