Ուկրաինան փորձում է ԱԹՍ-ների միջոցով ներխուժել Կալուգայի և Վորոնեժի մարզեր. ԶԼՄ

Այս պահին Ուկրաինան փորձում է ԱԹՍ-ների միջոցով ներխուժել Կալուգայի և Վորոնեժի մարզեր: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։


Նշվում է, որ ՀՕՊ-ի աշխատանքը նկատվել է Կոզելսկի և Սուխինիչի շրջաններում։


Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են նաև Վորոնեժում տեղի ունեցած հարձակման մասին։


«Վորոնեժի մարզում ավելի քան հինգ անօդաչու թռչող սարք է հարձակվել բացառապես քաղաքացիական արտադրանք արտադրող արդյունաբերական ձեռնարկության վրա։ Հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, աշխատակիցները տարհանվել են»,– գրում է ՌԻԱ Նովոստին։