Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հրվ․ Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը

G20-ի շրջանակներում Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։


Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։


Նրանք քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Գազայում շարունակվող պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: