ՀՀ պատվիրակությունը Մարկ Կամերոնին մանրամասներ է ներկայացրել նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնին։
ՀՀ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակից, նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա իրավիճակը։
Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում։