Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուկրաինական հակամարտության հետ կապված ցանկացած իրատեսական խաղաղ նախաձեռնություն, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար․ «Մենք բաց ենք բանակցությունների համար։ Իհարկե, մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած իրատեսական, չքաղաքականացված նախաձեռնություն»։