«Այստեղ ամեն ինչ՝ մեծ, թե փոքր, ունի իմաստ». BBC-ն տեսանյութ է պատրաստել Հայաստանի մասին

BBC-ն Sunrise in Armenia ծրագրի շրջանակում ցուցադրել է Հայաստանի գեղեցկությունը ոգեշնչող տեսանյութի միջոցով, որը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ արտադրանքի արդյունք է:


«Աշխարհում կա մի վայր, որը կոչվում է Հայաստան, որտեղ լեռներն այնքան մոտ են երկնքին, եւ քո սիրտը բացվում է հավիտենական պատմությունների առջեւ: Մոմերը շշնջում են երկնքին. ամեն ինչ՝ մեծ, թե փոքր, ունի իմաստ: Ընտրեք այն, ինչ ձեզ է հարմար: Մի պահ կանգ առեք, շնչեք բարձունքից… գտեք գանձեր, որոնք ունեն հազարավոր տարիների պատմություն, բացահայտեք Հայաստանը՝ բոլոր հինգ զգայարաններով, համտեսեք ամենահամեղ խոհանոցից, բացահայտեք հայոց գրերը, լսեք բոլոր տաճարների ձայները, տոնեք կյանքը»,-ասվում է տեսանյութում, որը ցուցադրում է Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, հարուստ պատմությունն ու մշակույթը:


Տեսանյութը ցուցադրվել է նաեւ BBC հեռուստաալիքով: