Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։


«Անհնար է ՌԴ տարածքում հեռահար զենք կիրառել առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։ Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային։ Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։


Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ: Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ»,- ասել է ՌԴ նախագահը։


Պուտինը նաև հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր հարձակման գոտիները։