Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։


Համապատասխան որոշման նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության, պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:


Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: