Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է համարում։ Այս մասին Բերբոքը  մտահոգություն է հայտնել Բաքվում ընթացող COP29-ում, խիստ քննադատություն հնչեցնելով Ադրբեջանի հասցեին։


Նա բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորի համար Ադրբեջան մուտքի արգելքը․ «Դրանք վերաբերում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորներին և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:


Բերբոքը նաև հիշեցրել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: