«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող  (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը:


Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:


 

Այսպես՝ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

 


Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր: 

 


Նաև՝

  • արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով և լվացարաններով.
     

  • հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
     

  • առաստաղներն ապահով չեն եղել և չեն կանխարգելել  կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
     

  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.
     
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներն ու գույքը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից:


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: