Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Ռուսաստանում զորահավաք անցկացնելու մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա»,-ասել է նա:


Պեսկովը նշել է, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում ՌԴ պաշտպանության նախարարության հետ:


«Մեր քաղաքացիները շատ ակտիվ պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ, գնում են պայմանագրային հիմունքներով ծառայելու... նրանք շատ են, հարյուրավոր մարդիկ ամեն օր պայմանագրեր են ստորագրում և գնում հատուկ ռազմական գործողության գոտի»,-ասել է նա։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` սկզբում պայմանագրային զինծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում, նրանց մանրակրկիտ պատրաստում են:


«Այդ պատճառով հիմա մոբիլիզացիայի մասին խոսելու կարիք չկա»,-հավելել է Պեսկովը: