Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ: Որովհետև վտանգված է մեր անվտանգությունը: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային», - ասել է նա: