Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը: Այս մասին գրում է Strana.ua-ն։
Զելենսկին տեսնում է ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը. «Ես ցանկանում եմ տեսնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի առաջարկները։ Կարծում եմ, որ հունվարին կտեսնենք այդ առաջարկները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։