Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտեի հորդորը

Զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան էջում  հորդորում է Հայաստանի քաղաքացիներին իրենց ամանորյա հանգիստը Հայաստանյան մարզերում կազմակերպել։


Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։


Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։


Անցկացնելով Ամանորը մարզերում հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։


2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին: