Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ճանապարհին. կա տուժածներ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Նիսսան» և «Կիա» մակնիշների ավտոմեքենաները։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով և տուժածները հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


Փրկարարները «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: