Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։


Այս մասին հայտնել են ադրբաջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությանը։


Նման որոշում է կայացվել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով։