Պտղնիում տղամարդը փորձել է պայթեցնել մարտական նռնակը. նրան վնասազերծել են

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում տղամարդը փորձել է պայթեցնել մարտական նռնակը, սակայն նրան կարողացել են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


Կայքի փոխանցմամբ` այսօր` ժամը 20։30–ի սահմաններում, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնիի բնակիչներից մեկը նռնակով զինված սպառնում է, որ այն կպայթեցնի։


Ոստիկանները բանակցել են նրա հետ, սակայն դա արդյունք չի տվել։ Իրավապահներին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, և նա չի կարողացել գործի դնել նռնակը։


Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։


ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը վնասազերծել է նռնակները և տեղափոխել անվտանգ վայր։


Տղամարդուն քրեական ոստիկանները տեղափոխել են Աբովյանի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու ինքնությունը պարզվում է։


Արարքի դրդապատճառները պարզվում են։