Հզոր ցիկլոն է ներթափանցել. ՆԳՆ հորդորը վարորդներին

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում և Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորել է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: