Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանի գլխավորությամբ կենտրոնի թիմը մասնակցել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված կոնֆերանսի։


 

Միջոցառման նպատակը ՌԴ օգնության ծրագրի 4-րդ շրջափուլի արդյունքների ամփոփումն էր: Կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ մասնակիցների, բացման խոսքով հանդես է եկել ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատարը։


 

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ներկայացուցիչները։ ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանում և երկրում իրականացված գիտահետազոտական աշխատանքներից մեկի արդյունքները, իսկ «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարինե Ասրյանը ներկայացրել է շարժական բուժախտորոշիչ կլինիկաների աշխատանքները։


 

Հիշեցնում ենք, որ այդ ծրագրի շրջանակում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ և շարժական կլինիկաների այցեր ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքներ, որտեղ միգրանտներին, նրանց զուգընկերներին, ինչպես նաև համայնքի այլ բնակիչներին անվճար և անանուն տրամադրվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն: