Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա:

Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա:

Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են:

Հաղորդվում է, որ այս պահին դոլարով գործարքները կատարվում են 1 դոլար/19.92 լիրա հարաբերակցության սահմաններում:



Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 28-ին: Մասնակից 2 թեկնածուներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:


Աղբյուր`    Cumhuriyet

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button