Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մշակույթի նոր նախարարին կոչ է արել կարգուկանոն հաստատել։
«Ես ուղղակի որպես տղամարդ ուզում եմ ասել՝ դու, Ռուսլան, այլ ճանապարհ չունես․ կա՛մ մեռնել, կա՛մ կարգուկանոն հաստատել այս տարածքում»,- ասել է նա։
Նա հավելել է, որ բելառուսներին համարում է տաղանդավոր և ունակ՝ ֆիլմեր նկարելու ու երգելու, պարելու համար, նախարարությունն էլ անհրաժեշտ աջակցությունը պետք է տրամադրի։