Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մենք անհանգստացած ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, մենք ուշադիր հետևում ենք ընթացիկ իրադարձություններին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն։
Նրա խոսքով, Վրաստանը պետք է վերադառնա եվրատլանտյան ինտեգրման ուղի։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: Մենք շատ մտահոգված ենք և հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչ վերաբերում է ընտրություններին որեւէ կողմից միջամտելուն, ապա դա անընդունելի է»,- ասել է Ռուտեն։