Ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին

Ես անձամբ շոկի մեջ եմ եղել։ Այն, ինչ ես երեկ իմացել եմ, անկեղծ ասեմ՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել, որովհետև իմ գործընկերն է, միասին ճանապարհ ենք անցել։ Բայց երեկ ես ուզում էի իրեն ինչ-որ ձևով խեղդել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսիք են ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է իմանան, որ կան իմֆորմացիաներ, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակել: Չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,- ասաց Սիմոնյանը:


Հարցին, թե վերջե՞րս են իմացել, նա արձագանքեց՝ կարելի է ասել 1-2 օր առաջ: