«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Գյումրիում գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու։
Հովհաննիսյանը մանրամասնեց Գյումրիում սպասվող քաղաքապետի նախնական ընտրությունների աշխատանքային ընթացքը ինչպես էլինելու․ «Լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են թեկնածուներից որևէ մեկին, որին վարչապետը կնշանակի Գյումրու ժամանակավոր պաշտոնակատար։ Գործընթացը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ նպատակ կա գործընթացը կազմակերպել հնարավորինս անկանխատեսելի, որի շնորհիվ զերծ կմնան թեկնածուների ներգործության գործընթացից. «Հնարավորինս թափանցիկությունը կապահովենք։ Հուսանք՝ հնարավորինս շատ գյումրեցիներ կմասնակցեն գործընթացին: