Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միշտ, բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների պահով աշխատանքը տարվում է: Բացառվում է՝ որևիցե հանդիպում լինի, որ որևիցե խոսակցություն կամ քննարկում տեղի չունենա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին թե ինչ դինամիկա կա գերիների վերադարձի հարցով, Սիմոնյանը նշել է․ «Միշտ բոլոր խոսակցոթւյուների ժամանակ գերիների պահով աշխատանք տարվում է, բացառվում է, որևիցե հանդիպում լինի, որտեղ գերիների մասին խոսակցություն տեղի չունենա, ուղղակի դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծլու խնդիր չկա: Մենք պատերազմից հետո 100-ից ավել գերիներ ունեինք, հիմա կա 23 հաստատված գերի, և իմացեք, որ մեր օրակարգում խոսակցության կարևոր կետերից է»: