Քննարկվել են Ասիական զարգացման բանկի և ԶՖԳ-ի հետ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրերը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության հետ։


Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։


Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը միտված նախաձեռնությունների շարունակական իրականացումը։