Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։


Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։


Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։


Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։


Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել համապարփակ պարզաբանումներ։