Հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:


Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ այրվում է ավտոցիստեռն՝ ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է հեղուկ գազով: