Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սիրիայում, մեզ համար դարձավ հույսի շող: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեսպանների 15-րդ համաժողովի բացման արարողությանը։
Նա նշել է, որ Թուրքիան միջազգային դերակատարների կողմից ակնկալում է աջակցություն Սիրիայում նոր կառավարություն ձևավորելու հարցում։
Նրա
խոսքով՝ չնայած Անկարայի բոլոր ջանքերին, Ասադի կառավարությունը չգնաց իր ժողովրդի
հետ հաշտություն կնքելու ճանապարհով։
Հ. Ֆիդանը
շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել սիրիացի ժողովրդին և պահպանել
Սիրիայի տարածքային ամբողջականությունը։