Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ

Թուրքիայի հարավում գտնվող Իսպարտայի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։


Ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է Կեչիբորլուի շրջանում՝ բենզալցակայանի մոտ։ Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր հինգ զինվորականի զոհվելու և մեկի հոսպիտալացման մասին։


«Ուղղաթիռի վթարի հետևանքով ծանր վիրավորված և հոսպիտալացված զինծառայողը մահացել է», - ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։


Գերատեսչության տվյալներով՝ կործանվել է ամերիկյան Bell UH-1 Iroquois ուղղաթիռը։