Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը պարոն Փաշինյանին հրավիրել է և, բնականաբար, Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ սպասում է ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, կրում է ոչ պաշտոնական բնույթ, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵվրԱզԷՍ-ը: Օրակարգը բավականին բովանդակալի է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել է Կրեմլի
պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, այսօր Փաշինյան-Պուտին հանդիպում
նախատեսված չէ: