New York Times-ը կանխատեսել է, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին գրում է The New York Times-ը։


«Թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի զորքը  սպառվում է, և նրանք ամեն կերպ փորձում են ավելի շատ երիտասարդների զորակոչել առաջնագիծ: Սա նշանակում է, որ 2025 թվականը կարող է դառնալ բանակցությունների տարի։


Դոնալդ Թրամփի հաղթանակը կարագացնի այս խաղաղ բանակցությունները։ Իր քարոզարշավի ընթացքում նա խոստացել էր դադարեցնել պատերազմը նույնիսկ իր երդմնակալությունից առաջ։ Թերևս, սա մի փոքր չափազանցություն էր։ Բայց պարզ է, որ նա ցանկանում է, որ բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն։


Սա վատ նորություն է Ուկրաինայի համար։ Ռուսաստանյան զորքերը առաջանում են դեպի արևելք։ Նրանք նաև հետ են վերցրել Ռուսաստանի տարածքի մի մասը, որը Ուկրաինան գրավել էր անցյալ ամառ: Ուկրաինան դեռ զենք ունի, բայց նրա զորքերը ցրված են։ Հետախուզական ծառայությունները կարծում են, որ շուտով նրա զինվորները կվերջանան»,- նշում է պարբերականը։