Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարք գրոհել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։ Երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են սարքերից 2-ը, երրորդն ընկել է Ռոսգվարդիայի ԱԽՄԱՏ-Գրոզնի ՕՄՕՆ-ի տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։
Չեչնիայի ղեկավարն ասել է, որ ի պատասխան անօդաչու թռչող սարքի հարձակման՝ փոխանցել է ուկրաինական զորքերի «խոշոր կուտակումների» տեղակայման մասին հավաքագրված հետախուզական տվյալները։
Կադիրովի տեղեկություններով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ին ռուսական բանակը «Իսկանդեր» հրթիռային համակարգով երկու հարված է հասցրել այդ թիրախներից մեկին։
Կադիրովը նաև զգուշացրել է, որ ռուսական օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձի «կպատասխանեն ավելի կոշտ հարվածներով»։