Կերչի նեղուցում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները աղետի ազդանշան են ուղարկել. Նրանք սովամահ են լինում

Թուրք նավատիրոջ նավը, որում եղել է 13 մարդ Ադրբեջանից և Թուրքիայից, Կերչի նեղուցում հայտնվել է աղետալի վիճակում՝ նրանք չեն կարողանում ծով դուրս գալ, միաժամանակ ջուրն ու սնունդը վերջանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ծովագնացների արհմիությունից։


 «Դիմել է Lady Fortune-ի անձնակազմը, որը պատկանում է թուրք նավատիրոջը և ընթանում է Սիերա Լեոնեի դրոշի ներքո: Մի քանի օր առաջ նրանք պետք է դուրս գակին Կերչից և ուղևորվեին Թուրքիա: Սակայն այս պահին դա անհնար է. ջուրը գործնականում վերջացել է, սնունդը նույնպես սպառվում է, միաժամանակ իրավիճակը ծանրանում է նավի տեխնիկական վիճակի, եղանակային բարդ պայմանների և այն պատճառով, որ նրանց գործատուն, պարզվել է, անբարեխիղճ է. արդեն վեց ամիս նրանց աշխատավարձ չի վճարվել»,- ասել է արհմիության ներկայացուցիչը։


Նա պարզաբանել է, որ նավում կա 13 մարդ՝ անձնակազմի մեկ անդամը Թուրքիայի քաղաքացի է, մյուսները՝ Ադրբեջանի քաղաքացիներ։


«Այժմ նրանք Կերչի նեղուցում են, աղետի ազդանշան են ուղարկել, բայց դա կապված է ոչ թե եղանակային վատ պայմանների, այլ հենց այն բանի հետ, որ նրանք սովամահ են լինում: Քանի որ անձնակազմը չի կարողանում կապ հաստատել ծովագնացների միջազգային միության հետ, նրանք դիմել են Ռուսաստանի ծովագնացների արհմիությանը»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։