«Թշնամուն մեր տարածքից դուրս շպրտելը զինված ուժերի սրբազան պարտականությունն է». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված ռուսական տարածքների ազատագրումը ռուսական զինված ուժերի «սրբազան պարտականությունն է»։ Նա նաև դիմել է հատուկ ծառայություններին և կոչ արել «պատժել հանցագործներին»։


«Զինված ուժերի սրբազան պարտականությունն է թշնամուն մեր տարածքից դուրս շպրտելը, ռազմական արդարադատության մարմինների խնդիրն է արձանագրել այս բոլոր հանցագործությունները, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, իսկ հատուկ ծառայությունների խնդիրն է գտնել և պատժել հանցագործներին»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում։


Նա նաև հայտարարել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն իր սահմանն ունի։ Այժմ, Պուտինի խոսքով, պաշտպանունակության բարձրացման ծախսերն աճել են մինչև 6,3 տոկոս. «Այդ ծախսերն անվերջ ավելացնել մենք չենք կարող»: Պետք է հնարավորություն լինի զարգացնելու այլ ոլորտները՝ տնտեսությունը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, ասել է ՌԴ նախագահը։