«Ռուսաստանը Սիրիայում ռազմաբազաներ չպետք է ունենա». ԵՄ պայմանը՝ Սիրիայի նոր իշխանություններին

ԵՄ-ն ծրագրում է Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել երկրից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։


Ինչպես լրագրողներին հայտնել է Կալլասը, գրում է Politico-ն, ԵՄ երկրների «շատ արտգործնախարարներ» արտահայտվել են հօգուտ այն բանի, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական ներկայություն չունենա։


Նրանց կարծիքով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «դա պետք է պայման լինի Սիրիայի նոր ղեկավարության համար»։ Կալլասի խոսքով՝ այդ հարցը «կբարձրացվի (Սիրիայի) իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ, երբ դրանք լինեն»։


Ռուսաստանը ռազմաբազաներ ունի Սիրիայի Տարտուս և Լաթաքիա քաղաքներում։ Հաղորդվել է, որ ռուսական իշխանությունները բանակցում են Սիրիայի նոր իշխանությունների հետ դրանք պահպանելու շուրջ։