«Բանդերայի ռեժիմը հոգեվարքի մեջ է. հատուցելու են Կիրիլովի սպանության համար». Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Մոսկվայում գեներալ Կիրիլովի սպանությունը։


«Կիևի ռեժիմի ռազմաքաղաքական ղեկավարությանն անխուսափելի հատուցում է սպասում Կիրիլովի սպանության համար»,- հայտարարել է Մեդվեդևը։


Նա Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «Բանդերայի ռեժիմի հոգեվարք»։


«Ռուսաստանի ժողովրդին վախեցնելու, ռուսական բանակի առաջխաղացումը կասեցնելու և վախ սերմանելու փորձերը դատապարտված են»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։