Երևանում տեղի կունենա «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը

Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը:


Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:


Միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բոլիվիայի, Պերուի, Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչները: