Կուրսկի մարզում զոհվել կամ վիրավորվել են Հյուսիսային Կորեայի հարյուրավոր զինվորներ. Associated Press

Կուրսկի մարզում սպանվել կամ վիրավորվել են Հյուսիսային Կորեայի մի քանի հարյուր զինվորներ: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով բարձրաստիճան զինվորականին։ Սա Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեական կոնտինգենտի կորուստների առաջին գնահատականն է, նշում է գործակալությունը։


Գործակալության աղբյուրը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի հյուսիսկորեացի զինվոր է զոհվել՝ նշելով միայն, որ Հյուսիսային Կորեան զգալի կորուստներ է կրել, քանի որ նրա զորքերը ռազմական գործողություններին մասնակցելու փորձ չունեն։


Գործակալության զրուցակիցների գնահատականների համաձայն՝ Ուկրաինա ներխուժման ընթացքում Ռուսաստանը օրական կորցնում է մինչև 1200 զինծառայող, որոնք սպանվում և վիրավորվում են։ Սակայն առայժմ, կարծում են նրանք, նրան հաջողվում է փոխհատուցել անձնակազմի կորուստը։