Factor TV-ի եթերում Երևանի
նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ Տիգրան
Ավինյանը նախ շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին հրավերը վերջապես
ընդունելու համար:
Ինչ վերաբերում է Մարությանի
պնդումներին, որ տրանսպորտը կարելի է բարեփոխել 100 դրամ սակագնով, Ավինյանն
ընդգծեց. «Տրանսպորտի հարցում շատ բան ուներ ասած նախկին քաղաքապետ պարոն Հայկ
Մարությանը, և այսօրվա Մարությանի հակառակորդը կարող է հանդիսանալ 2018թ.
քաղաքապետի թեկնածու և նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը»: Այնուհետև նա
մեջբերեց Մարությանի նախկին հայտարարությունը, ըստ որի, մասնավորապես, նախկին
իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել:
Անդրադառնալով տրանսպորտը 300 դրամ դարձնելուն՝ Ավինյանն ասաց.
«Սիրելի երևանցիներ, սա սուտ է, սա
մոլորեցում է և իրականությանը չի համապատասխանում»:
Նա հավելեց, որ սև
շրջնառության ավարտը կդրվի միասնական տոմսային համակարգով: