Բացարձակ ոչ բարեկամական քայլ. Զախարովան` Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մուտք գործելն արգելելը ոչ բարեկամական քայլ է համարում Երևանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակ ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին», – ընդգծել է Զախարովան։


Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ–ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։