Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին.
«Մարդկանց սուտ հրամցնելուն, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը դառնում է 300 դրամ. դուք սա եք ասել, տասնյակ հազարավոր մարդկանց դա եք ասում»:
Ավինյանը նշեց, որ ամիսը 1 անգամ երթևեկող անձի համար է 300 դրամ դառնալու տրանսպորտի գինը.
«Թոշակառուների
համար ունենք 30 տոկոս զեղչ, նպաստառուների համար՝ 20 տոկոս զեղչ, 8-18
տարեկանների համար՝ 20 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ 15 տոկոս զեղչ: Ունենք նաև խմբեր, որոնք առհասարակ ազատվում են տրանսպորտի
ուղեվարձի վճարից՝
ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները,
ԼՂ պաշտպանական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ համարվող անձանց
ընտանիքի անդամները»: