«Երբ քաղաքապետը լինում է մի անձ, ով կենտրոնացած է լինում իր անձի, իր փիառի վրա, շատ դեպքերում քաղաքային համակարգային խնդիրները մնում են այդ առանցքից դուրս»,- Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հիշեցրեց, որ երբ Հայկ Մարությանը վաճառել էր քաղաքապետի ավտոմեքենան, ամբողջ հայությունը դրա մասին գիտեր:
«Միշտ կարելի է ներկայացնել, թե տեսեք՝ ես ինչ լավն եմ, ավտոն ինձ
չի սպասարկում»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ 2.5 տարի է՝ սեփական մեքենայով է
աշխատանքի գնացել ու շրջայցեր կատարել. «Ոչ մեկի մոտ չեմ խոսել դրա մասին, բայց
բոլորը գիտեին, որ դուք էդ մի ավտոն վաճառել եք, սակայն բոլորս չգիտեինք, որ
հարյուրավոր ավտոներ տարեկան 400 մլն դրամ սպասարկումով շարունակել եք պահել,
որոնք բոլորը հիմա մենք կրճատում ենք, փոխարինում ենք 42 էլեկտրամեքենայով»:
«Երևանի
քաղաքապետը սեփական փիառի վրա չի կենտրոնացած, այլ կենտրոնացած է քաղաքի խնդիրների
վրա»,- հավելեց Տիգրան Ավինյանը:
Ինչպես
նշեց Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանի 1 տարվա արված գործերը կարող են համեմատելի
լինել 1-2 վարչական շրջանների կատարած գործերի հետ: