663 բակ եք վերանորոգե՞լ, ստին էլ չափ կա. էս մարդը աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի արել. Ավինյանը՝ Մարությանին

«Պարոն Մարությանն ինձ ընդհատում է մի պարզ պատճառով. էս մարդը աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի հասցրել անել, և իրականում Երևան քաղաքում էական ծրագրեր սկսել են իրականացվել 2022 թվականից»,- Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով՝ Մարությանը կարող է ցույց տալ 2 հիմնանորոգված մանկապարտեզ. «Երբ մեր դեպքում 23-ն է: Չեմ ասում, է, որ պատերը ներկել, 2 հատ պերիլա եք դրել, էն, որ նորմալ, ֆունդամենտալ: Վերջին 2 տարում 100 կմ ճանապարհ ենք կառուցել, 400 բակ»:


Մարությանի հայտարարությանը, թե իր օրոք 663 բակ է վերանորոգվել, Ավինյանն արձագանքեց. «Էդ թվերը ձեզ ով է տալիս. մի արեք տենց բան, իրոք խայտառակություն է: 663 բա՞կ. ֆանտաստիկայի ժանրից է, ստին էլ չափ կա»: